Վիշապն արթնանում է


Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պայմաններում բավական ակտիվ արտաքին քաղաքականություն սկսեց վարել Չինաստանը: Պեկինում լավ հասկանում են, որ եթե Մոսկվայում տապալվի Վլադիմիր Պուտինի վարչակարգը, հերթը կհասնի նաև Չինաստանի մասնատմանը: Այդ պատճառով ՉԺՀ ղեկավարությունը փորձում է ամեն ինչով սատարել Ռուսաստանին: Առաջին հերթին' լուրջ օգնություն է ցուցաբերվում տնտեսական դաշտում' 2014 թվականին ստորագրվեց դարակազմիկ ռուս – չինական գազային պայմանագիրը: Բացի այդ'Պեկինը դատապարտեց հակառուսական ցանկացած սանկցիա, անվանելով միջազգային նորմերի կոպիտ խախտում, իսկ Ուկրաինայում իրավիճակի սրման համար պատասխանատուն անվանեց միայն Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին:


Բնական է, որ Կոմոնիստական Չինաստանի նման գործելաոճն անհանդուրժելի է Վաշինգտոնի համար և վերջինս փորձեց տախալել նրա տնտեսական շուկան' Չինաստանի կազմում հատուկ կարգավիճակ ունեցող Հոնկոնգում կազմակերպելով անկարգություններ: Հոնկոնգյան բիրժայի անկումից հետո սպասվում էր, որ տնտեսական ճգնաշամը կպատեր նաև Չինաստանը, սակայն արդյունքում եղավ հակառակը' Պեկինն առաջինը հրաժարվեց դոլարով միջազգային առևտրից:


Եթե մինչև 2014 թվականը Չինաստանի տնտեսական էքսպանսիան սահմանափակվում էր Աֆրիկայով, որի երկրներին նա շռայլորեն “գնում” էր' տրամադրելով վարկեր և օգնություն, ապա 2014-ին Պեկինն ակտիվանում է նույնիսկ Լատինական Ամերիկայում: Տնտեսական համագործակցության պայմանագրեր են ստորագրվում Վենեսուելայի, Բոլիվիայի հետ, իսկ դեկտեմբերին' Հոնդուրասի: Ի դեպ' վերջինս գտնվում է ամերիկյան վարչակարգի մեծ ազդեցության ներքո, և Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատել էր միայն 2007 թվականին: ԱՄՆ սատելիտի հետ նման պայմանագրի ստորագրումը մատնանշում է, որ Վաշինգտոնը լուրջ հարված ստացավ արդեն իսկ իր ամնիջական կենսոլորտում:


Չինաստանի ակտիվացումը փորձում էին կասեցնել հարևանների հետ տարածքային վեճեր սանձազերծելով, մասնավորապես' Ճապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ Հարավ-Չինական ծովի ավազանում, բայց, բարեբախտաբար' անհաջող: Ավելին, փորձ կատարվեց չին-հնդկական բախում հրահրել Քաշմիրում, արևմտյան լրատվամիջոցները լցված էին հրապարակումներով, թե Պեկինը մտադիր է զավթել ռուսաստանյան Հեռավոր Արևելքը: Ի պատասխան' Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը կայունացնում էին իրենց համագործակցությունը թե ԲՌԻԿՍ-ում և թե Շանհայի համագործակցության շրջանակներում:


Այնուամենայնիվ' Չինաստանի ռազմական և տնտեսական հզորացումը հանգեցրեց նրան, որ Ճապոնիան' 1945 թվականից ի վեր առաջին անգամ հնարավորություն ստացավ պաշտպանական զորքեր ունենալ: Տարվա ընթացքում բավական լարված իրավիճակ մնաց նաև Կորական թերակղզում, որը, փաստացի, կարող է մի օր դառնալ Չինաստանի “աքիլեսյան գարշապարը”:


Այսպիսով' ռուս-չինական համագործակցությունը նոր հորիզոններ ունի, սակայն պայմանավորված է արտաքին մարտահրավերներով: Չինաստանը կշարունակի էքսպանսիան դեպի Աֆրիկան և Լատինական Ամերիկան, քանի դեռ Միացյալ Նագանգները զբաղված են Ռուսաստանի դիրքերի թուլացման գործընթացով:

 

 

Բագրատ Մովսիսյան