Պատահական չէ, որ մանդարինը ամանորյա սեղանի «ամենահայտնի» միրգն է. այս փոքրիկ, հյութալի մրգի նարնջագույն տեսքը միայն ուրախացնում, հաճելի զգացողություններ է արթնացնում: Մանդարինը նաև օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Այն հարուստ է'
• A պրովիտամինով (անհրաժեշտ է տեսողության, մաշկի առողջության համար),
• C վիտամինով (օգնում է պայքարել մրսածության, վարակների դեմ),
• D վիտամինով, որի կարիքը հատկապես շատ է զգացվում ձմռանը,
• K վիտամինով (անհրաժեշտ է անոթների առողջության համար):
Մանդարինի թարմ քամած հյութը օգնում է բարձր ջերմության, աղիքային խանգարումների ժամանակ: Մանդարինի չորացրած կեղևով եփուկը փորձված միջոց է հազի, իսկ թարմ կեղևը' սրտխառնոցի դեմ: Մանդարինի եթերայուղը կարելի է օգտագործել մկանային ցավերի, ցավոտ դաշտանի ժամանակ' քսելով համապատասխան հատվածներին: Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում խմել մանդարինի կեղևով պատրաստած եփուկ (3 մանդարինը կեղևահանել, կեղևների վրա 1 լ ջուր ավելացնել, եռացնել 10 րոպե, թողնել սառչի և դնել սառնարանը: Խմելուց առաջ թրմել պետք չէ):