Մենք խոսում էինք այն մասին, որ մարդիկ կարիք ունեն շրջապատի բարձր գնահատականի: Խորխեն ինձ բացատրեց Մասլոուի՝ պահանջմունքների հիերարխիայի մասին տեսությունը: Մեզ հարկավոր է շրջապատի հարգանքը և բարձր գնահատականը, որպեսզի բարձրացնենք մեր իսկ ինքնագնահատականը: Այդ ընթացքում ես բողոքում էի ծնողներիս կողմից բացակայող անկեղծ աջակցությունից իմ գործերի հանդեպ, ընկերներիս կողմից ուշադրության պակասից և մասնագիտական ոլորտում բարձր ձեռքբերումների հասնելու անկարողությունից:
- Կա մի հին պատմություն, - ասաց Հաստլիկը՝ փոխանցելով ինձ մատեն, որպեսզի ես այն պատրաստեմ,- մի երիտասարդի մասին, ով դիմել էր իմաստունին օգնության համար իրեն: Ձեր խնդիրները շատ նման են:
- Ուսուցի՛չ, ես եկել եմ, քանի որ ես ինձ այնքան ոչնչություն եմ զգում,որ ուղղակի թևաթափ եմ լինում: Ինձ ասում են, որ ես ոչնչի պետք չեմ, ամեն բան սխալ եմ անում, որ ես անփույթ եմ և ոչ հեռատես: Ինչպե՞ս ես ավելի լավը դառնամ: Ի՞նչ անեմ, որպեսզի ինձ ավելի գնահատեն:
Ուսուցիչը առանց նրան նայելու՝ ասեց.
- Ցավոք, ես քեզ չեմ կարող օգնել, նախևառաջ, ինձ հարկավոր է լուծել սեփական խնդիրներս: Միգուցե հետո ...- և դադար տալով՝ ավելացրեց.- Եթե դու ուզենայիր օգնել ինձ, ես կփակեի այս թեման շատ արագ, իսկ հետո, հնարավոր է, կարողանամ քեզ օգնել:
- Մե-եծ հաճույքով, ուսուցի՛չ, - մրթմրթաց, զգալով որ իր խնդրանքը կրկին անտեսում են:
- Լավ, - ասաց ուսուցիչը: Նա հանեց ձախ ձեռքի ճկույթից մատանին և մեկնելով այն երիտասարդին, ավելացրեց. - Վերցրո՛ւ ձին, որը կանգնած է դռան հետևում և գնա՛ շուկա: Ինձ պետք է վաճառել այս մատանին, որպեսզի պարտքերս վճարեմ: Դրա համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ փող ստանալ, բայց մինիմալ արժեքը մատանիի՝ մեկ ոսկին է: Գնա՛ և վերադարձի՛ր գումարով, ինչքան հնարավոր է արագ:
Երիտասարդը վերցրեց մատանին և գնաց: Հենց որ հասավ շուկա, նա սկսեց առաջարկել մատանին վաճառողներին, ովքեր հետաքրքրությամբ էին նայում նրան մինչև որ երիտասարդը չէր ասում մատանիի արժեքը:
Լսելով արժեքի մասին, մի մասը ծիծաղում էին, մյուսները թիկունք էին դարձնում, և միայն մի բարեհամբույր ծերուկ, այնքան սիրալիր էր, որ իր վրա վերցրեց երիտասարդին բացատրելու դժվարությունը, որ ոսկե դրամը շատ թանկարժեք բան է, որ այն տալ ինչ-որ մի մատանու դիմաց: Ցանկանալով օգնել եիիտասարդին, ինչ- որ մեկը առաջարկեց նրան արծաթե դրամ և պղնձե սպասք, բայց նա խստորեն հետևում էր հրահանգին, որ չվաճառել ոչ պակաս քան մեկ ոսկի դրամ, և չհամաձայնեց առաջարկին:
Նրանից հետո, երբ երիտասարդը առաջարկեց շուկայում գրեթե բոլորն ով իրեն հանդիպում էր գնել մատանին, իսկ նրանք հարյուրից ավել էին, հիասթափված իր ձախողումից, նա նստեց ձին և վերադարձավ:
Ինչքան էր նա ցանկանում ունենալ մեկ ոսկի դրամ, որ դա հանձներ ուսուցչին, ազատեր նրան գլխացավանքից և ստանար ի վերջո նա խորհուրդն ու օգնությունը:
Երիտասարդը մտավ սենյակ.
- Ուսուցի՛չ,- ասաց նա, ես շատ եմ ափսոսում, բայց անհնար է կատարել ձեր խնդրանքը: Ես կարող էի մատանիի դիմաց ստանալ 2 կամ 3 արծաթե դրամ, բայց ինձ չի թվում, որ ես կկարողանայի խաբել ինչ - որ մեկին մատանիի իրական արժեքի մասին:
- Այն, ինչ դու ինձ ասացիր շատ կարևոր էր ինձ համար, իմ երիտասարդ ընկեր, - ժպտալով պատասխանեց ուսուցիչը:- Նախապես մենք պետք է իմանանք մատանիի իրական արժեքը: Վերցրու ձին նորից և գնա ոսկերիչի մոտ: Ո՞վ, եթե ոչ նա, կարող է իմանալ դա: Ասա նրան, որ դու ուզում ես վաճառել մատանին և հարցրու ի՞նչ արժեք նա կտա, Բայց չնայած դրան, թե որքան նա կառաջարկի, չվաճառես այն: Մատանին ետ կբերես:
Երիտասարդը կրկին ճանապարհ ընկավ:
Ոսկերիչը ուսումնասիրեց մատանին մոմի լույսի ներքո, լամպի տակ, կշռեց այն և ասաց.
- Ասա՛ ուսուցչին, որ եթե նա ուզում է վաճառել մատանին հենց հիմա, ապա ես չեմ կարող տալ ավել, քան հիսուն ոսկե դրամ:
- Հիսո՞ւն ոսկե դրամ, - Վեր ցատկեց զարմացաց երիտասարդը:
- Այո,- պատասխանեց ոսկերիչը,- ես գիտեմ, որ ժամանակին նա կարող էր ստանալ մատանիի դիմաց յոթանասուն ոսկե դրամ, բայց եթե շտապ է պետք վաճառել, ապա...
Երիտասարդը շտապեց ուսուցչի մոտ՝ պատմելու պատահածի մասին:
- Նստի՛ր,- ասաց ուսուցիչը լսելով նրան,- Դո՛ւ, ինչպես այս մատանին, թանկարժեք ես, միակն ու անկրկնելին: Եվ քեզ գնահատել կարող է միայն իրական մասնագետը: Ինչո՞ւ ես դու ցանկանում, որ ամեն մի անհասկացող քո իրական արժեքը գնահատի:
Այդ խոսքերից հետո, նա նորից հագավ մատանին ձախ ձեռքի ճկույթին:
Խորխե Բուկայից
Իվ Թանգի "Մայրիկ, հայրիկը վիրավոր է"