Երբեմն այնպիսի ստատուսների եմ հանդիպում որտեղ մարդատյացության դոզան մոտենում է անսահմանության։
Ատենք մեր անարժան իշխանավորնեին։ Ատենք։
Ատենք հանցագործին ու թափթփուկին, շատ ատենք։ Ատենք։
Ատենք խաբեբային, ատենք անարժանին ով գրավել է արժանավորի տեղը։ Ատենք։
Սակայն եկեք չատենք մարդուն նրանց բոլորի մեջ։ Ատելությունը ևս օգտակար զգացմունք է սակայն չափի մեջ։
Մի անցեք չափը և մի քարոզեք դաժան մարդատյացություն։ Դա ահավոր է ու շատ տգեղ է հնչում ձեր շուրթերից ինչքան էլ դուք դա չեք անում բարի նպատակներով։
Մի ատեք այն աստիճանի որ դուք էլ դառնաք ատելի։
Համլետ Աբրահամյան