Այսօր մեր հարևան Վրաստանի խորհրդարանում աննախադեպ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդիմադիր և իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև: Հայհոյանքներից մինչև ֆիզիկական ուժի կիրառում, այս ամենը հեռարձակվել է հեռուստաեթերներով, գրեթե բոլոր պատգամավորները մասնակցել են ծեծկռտուքին, նույնիսկ նրանք, ովքեր սկզբում փորձել են հաշտեցնել և բաժանել վիճաբանող կողմերին:
Պատճառն ընդդիմադիր պատգամավորների թվի կրճատումն էր միջազգային պատվիրակությունների կազմերը հաստատելիս:
Տվյալ հանգամանքը ցավագին էին ընդունել ընդդիմադիրները, ինչի արդյունքում էլ կրքերը բորբոքվել են, արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք:
Հ.Գ. Ցավալի է, իհարկե, որ նման միջադեպ է գրանցվում Վրաստանի Ազգային ժողովի դահլիճում: Այն, անշուշտ, բացասական երևույթ է ցանկացած պետության համար, քանի որ Խորհրդարանը պետք է օրինակ ծառայի, առաջին հերթին, իր երկրի հասարակությանը:
Ի դեպ, երկու օր առաջ ևս վիճաբանության դեպք էր գրանցվել նույն խորհրդարանում:
Ալիկ Էրոյանց