2007-ի աշնանը Քարդաշյան քույրերի մասին ոչ ոք գրեթե ոչինչ չգիտեր, ինչ էլ գիտեին, դժվար թե դրական բան լիներ: Նրանց վաղամեռիկ հայրը' մասնագիտությամբ փաստաբան, օգնել էր ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնին հաղթել դատում, որտեղ նրան մեղադրում էին իր կնոջ սպանության մեջ: Քիմն արդեն բոլորին զզվեցրել էր Փերիս Հիլթոնի հետ ակումբներ հաճախելով և իր սեքս-վիդեոյով: Հայաստանում մի խումբ ազգայնականներ նամակ-դիմում էին գրել, որում պահանջում էին, որպեսզի Քիմը հրաժարվի իր ազգանվան–յան վերջավորությունից և չարատավորի հայ կնոջ առաքինի կերպարը:


Երկու և կես տարի հետո Քարդաշյանները դառնում են մշակութային և կոմերցիոն կայուն երևույթ: «Քարդաշյանների շոուն», որ արդեն չորս սեզոն է ունեցել, անցել է բոլոր ռեկորդային սահմանները:

kimkardashian.com-ը աշխարհի հայտնիների ամենապահանջված ու մեծ ռեյթինգ ունեցող կայքն է: Մեր կամքին հակառակ մեզ ստիպում են տեղյակ լինել քույրերի կյանքի ամենաչնչին փոփոխությունների մասին: Դրան նպաստում են բլոգները, ամսագրերը, կայքերը, հեռուստաընկերություններն ու ռադիոները:


Նրանց հայտնությունը չի զիջում իր դիրքերը չնայած քույրերը ոչնչով չեն առանձնանում: Թվում է, թե դա էլ նրանց գլխավոր խաղաքարտն է:

 


Մանրամասները՝ հոլովակում