Ինչպես և ակնկալում էինք ներքաղաքական զարգացումները շատ պրիմիտիվ և ակներև են լինելու կապված իշխանությունների վարած մարտավարության հետ։ Դեռևս վաղ անցյալում, երբ իշխանությունները փորձ արեցին վերարտադրվելու և գործընթացը դեռ ուժի մեջ է իշնորհիվ ՀՅԴ-ի, տարատեսակ տեսակետների հանգեցինք, երբ ոչ իշխանական դաշտից հնչեցին կարծիքներ, թե սա ՀՅԴ-ի կողմից իշխանությունների հետ համագործակցության միտում է։ Սակայն ՀՅԴ-ն ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ իրենք դավանում են ազգային գաղափարախոսության և այս քայլը ինքնին բխում է պետական շահերից և իրենք որևէ ակնկալիք չունենալով հանդերձ ազգային շահը գերադասելով սեփականից գնում են այդ քայլին։
Դեպքերի հետագա զարգացումը սակայն կասկածի տեղիք է տալիս, քանզի եզրահանգում ենք ոչ իշխանականների տեսակետին։ Դրա վառ վկայությունը ՀՅԴ-ական պատգամավորի նշանակումն էր նորաստեղծ նախարարության նախարարի տեղակալի պաշտոնին և սա դեռ ամենը չէ, մոտ ապագյում մենք դեռ նմանատիպ նշանակումների ականատես կլինենք ես ուղղակի վստահ եմ։
Այն ինչ ծրագրել և իրականացնում է իշխանությունը, դա ինչ խոսք սեփական մեկուսացումը փարատելու և ազդեցիկ կարգավիճակ քաղաքական դաշտում ձեռք բերելու միտում ունի, քանզի կոալիցիայի կազմում ունենալ այնպիսի կուսակցություն ինչպիսին ՀՅԴ-ն է, ով անկախ ամեն ինչից ազգային գաղափարախոսություն կրող կուսակցություն է, դա առաջին հայացքից ելք է ստեղծված փակուղային իրավիճակից, չէ որ ոչ իշխանականների ծավալած գործնեությունը խաթարել է իշխանականների անդորրը և իշխանություններին պետք էր ավելի ազդեցիկ կուսակցություն քան ՕԵԿ-ն էր։ Սակայն հարկ եմ համարում նշել, որ այժմյան ՀՅԴ-ն բնավ չի համապատասխանում երբեմնի մեր պատկերացումներին, որպես ազդեցիկ կուսակցությունը, այս հարցում իշխանությունները վրիպել են, ՀՅԴ-ն իրեն Քառյակից տարանջատելով և փորձեր անելով կոալիցիա կազմել իշխանությունների հետ վարկաբեկել է երբեմնի իր կայացած, դարավոր քաղաքական անցյալ ունեցող կուսակցության համբավը և այս համատեքստում ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը իշխանությունների հետ դառնում է ոչ պետքական գործընթաց հենց իշխանությունների համար։ Մի խոսքով ՀՅԴ-ն իշխանությունների վրա ստեղծված լարված իրավիճակում թանկ է նստելու, բայց դրանից իշխանականների ազդեցիկությունը չի ավելանա, ուղղակի մոտ ապագայում ՀՅԴ-ին դեռ երկար չի հաջողվի վերականգնել սեփական վարկանիշը։
Նինա Մարգարյան