Ընդունենք, որ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի միջամտությամբ՝ այնուամենայնիվ կանխվեցին սպեկուլյատիվ երևույթների խորացումները, չնայած, որ այդ կարճ ժամանակահատվածն էլ բավարար էր, որպեսզի՝ պղտոր ջրերի սիրահարները ձկնորսությամբ զբաղվեին՝ իրենց ուզածի չափով։ Ընդունենք նաև, որ ասենք կանխարգելիչ միջոցառումները իրականացվում են՝ ՀՀ-ում իրականացվող տնտեսական քաղաքականության և դրամավարկային քաղաքականության գործիքակազմի կիրառությամբ, լավ, ընդունենք, որ այդպես է։
Բայց չմոռանանք, որ երբ խոսք է գնում սպեկուլյատիվ գործարքների մասին, դրանց դեմ տարվող միջոցառումների մասին, ապա նման դեպքերում, որպես կանոն, նմանատիպ գործարքների ետևում կանգնած են լինում կոնկրետ մարդիկ և կառույցներ։ Հետևաբար, եթե սկսված գործընթացը, առնվազն չուղեկցվի՝ կոնկրետ սպեկուլյանտների նկատմամբ՝ խստագույն պատժամիջոցների կիրառմամբ, ապա համոզված կերպով կարելի է պնդել, որ այն ամենը, ինչ որ ունենք այսօր, առնվազն ֆարս է, և իր հերթին ծնելու է անպատժելիության առավել շոշափելի դրսևորումներ։
Աշոտ Ավետիսյան