Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարևորել է KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման և Կապսի ջրամբարի վերականգնման ծրագրերը, իսկ Եվա Վիտտը գերմանական բանկի հետագա աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման գործում և վստահություն հայտնել, որ նախանշված բոլոր ծրագրերը կշարունակեն հաջողությամբ իրականացվել:

 

 

Անահիտ Գրիգորյան