Արդեն երրորդ մարդն է, որ գալիս ասում է վարչապետը մտել է սուպերմարկետներ և խանութներ ու տեղում ծանոթանում է ապրանքների գներին: Ասում են խանութի տերերին կանչում հարցնում է ինչու է թանկացել ապրանքը, էս մարդիկ էլ պատասխան չեն ունենում: Վարչապետի գնալուց հետո էլ արագ սկսել են գները փոխել:
Հիմա շատերը կարող են ասել, թե սա հարցի լուծման ձև չի, որ իմպերատիվ մեթոդ են կիրառում, բայց ես վստահ եմ, որ այս պահին հենց նման ձևով էր պետք խոսել խոշոր խանութպանների հետ: Բա ինչ եք ուզում երկու օր է մտնում ես սուպերմարկետներ ով ինչ գին ուզել դրել է ապրանքների ու ժողովրդի մեջ պանիկա է քցել, մենք էլ լավ գիտենք, որ մեզանում երբ գին են հանում էլ քցել չկա: Մի խոսքով ժողովուրդ ջան հաստատ լավ է արել Հովիկ Աբրահամյանը որ անձամբ մտել է սուպերմարկետներ:
Զոհրապ Եգանյան