Քանի որ երբեք լուրջ չեմ ընդունել հորոսկոպին,նամանավանդ հորոսկոպյան լուրջ կանխատեսումներին,որոշեցի այծի մասին մի քանի տեղեկություններ տալ,որոնք թարսի պես համընկնում են ներկա իրավիճակի հետ:


Ուրեմն առաջին հայացքից այդ անմեղ կենդանին բնությանն ամենամեծ վնաս ասցնող կենդանիներից մեկն է: Բոլորս գիտենք Ռոբինզոն Կրուզոյի մասին,որն ապրում էր անմանրդաբնակ կղզում այծի հետ: Դա իրական պատմություն էր Նավաստի Սելկիրկի մասին,որն ընկել էր Խուան ֆերննդես կղզին: Իսկ այծին ժամանակին բաց էին թողել նավաստիները,որպեսզի նավաբեկությունից փրկվածները այդ կղզում ապրելու միջոց ունենան: Բայց... Սելկիրկի պատմությունից 100 տարի անց ,երբ Դարվինը այցելում է այդ կղզի,կղզու փարթամ բուսականության փոխարեն տեսնում է կիսաանապատ մի տարածք,ամբողջ կղզին անապատացրել էին այծերը:


Չինական պարսպի շինարարության ժամանակ,պատի բարձրադիր մասերը հասնելու համար օգտագործել են այծերն՝նրանց վրա ամրացնելով քարերը քշել են դեպի պատը,նրանք հեշտ բարձրանալով քարերը հասցրել են տեղ: Չինական պարսպի շինարարությունից անեցլ է մոտ 2000 տարի,մինչև հիմա պատի շրջակայքով լերկ անապատ է:


Այծերը կիսաանապատի վերածեցին նաև Սուրբ Հեղինե,ԿյուրասաուՊորտու Սանտու կղզիները, ոչնչացման եզրին հասցրեցին Լիբանանի խորհրդանիշ մայրի ծառը,կրճատեցին Նոր Զելանդիայի,Մադագասկարի հսկայական անտառային տարածքներ,նաև օժանդակեցին Հյուսիսային Աֆրիկայում Սահարա անապատի ընդարձակմանը:


Իսկ ի՞նչն է պատճառը: Նրանք ի տարբերություն մյուս խոտակեր կենդանիների ,բույսը ոչ թե պռճոկում են,այլ ուտում են արմատով,որն էլ հնարավորություն չի տալիս բույսին վերարտադրվել,իսկ երբ կերը պակասում է,նրանք հողի տակից հանում են նաև արմատները:Հողն էլ բուսականությունից զրկվելով անձևների ժամանակ մաքրվում է բերրի շերտից,ենթարկվելով էրոզիայի՝վերածվում լերկ ժայռաբեկորի:
Ինձ թվում է արդեն կարիք չկա բացատրելու,ինչի են սատանյին հնում ներկայացրել այծի նմանությամբ: Հիմա էս տարի հերիք չի այծի տարի է հետն էլ երկնագույն ,մի խոսքով մի բան պետք ա ձեռնարկել էս երկնագույն այծերի դեմ,այլապես տեսնում ենք նրա ներկայությունը դեռ տարին չսկսված,իսկ երկնագույններից ինչ երկնագույնություն ասես սպասելի է,չհաշված էծի տղությունը:

 

 

Հարություն Մնացականյան