Հայաստանի տարադրամի շուկայում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում և նմանատիպ իրավիճակ է հարևան Վրաստանում, Թուրքիայում և առավել ևս Ռուսատանում: Վրաստանում արդեն երկու օր է ինչ ժամ առ ժամ լարին արժեզրկվում է:

 

 


Չնայած նախորդ շաբաթ Ֆինանսների նախարարության և ԿԲ ջանքերով հնարավոր եղավ կանխել և արժևորել վրացական լարին 1 դոլարի դիմաց 1.98 լարիից հասցնելով 1.8, սակայն տարածաշրջանային գործընթացները, հատկապես նախօրեին ռուբլու կտրուկ արժեզրկումը պատճառ դարձան, որ 1 դոլարը կրկին հասել է 1.9-ի սահմանին:

 

 


Այն որ այս ամենը միջազգային գործընթացների հետևանք է և շատ քիչ է կախված կարգավորող մարմինների կառավարման արդյունավետությունից, վկայում է նաև Թուրքիայում տիրող իրավիճակը: Ռեկորդների սահմանելու առումով թուրքական լիրան ևս հետ չի մնացել և պատմական նվազագույն ցուցանիշ արձանագրել' 2.41 լիրա 1 դոլարի դիմաց:

 

 

 

Տիգրան Հարությունյան