Ես գտա դրամի կուրսի անկումը կասեցնելու միակ հնարավոր, բայց արտատնտեսական միջոցը՝ ՀՀ նախագահն իր հրամանագրով դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը հայտարարում է հայաստանյան Քրիսմըս՝ ժողովրդին հնարավորություն տալով մեկ շաբաթ առևտուր անել (այսպես թե այնպես այն արդեն եռում է), ինչը թույլ կտա որոշակի դոլար նետել շուկա և կանգնեցնել դրամի անկումը:
Քրիսմըսին հետևող օրերը հայտարարվում են ոչ աշխատանքային մինչև հաջորդ տարվա հունվարի 2-ը ներառյալ: Ոչ աշխատանքային օրերին բանկերն ու փոխանակման կետերը, բնականաբար, փակվում են:Իսկ հունվարի 6-ին երեկոյան թող լինի պատարագի օր:
Վախթանգ Սիրադեղյան