Մի թեթև հիշեցման կարգով ասեմ, որ մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանիցների կողմից խոցվեց հայկական ուղղաթիռ ու մեր իշխանությունները խոստացան Ադրբեջանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկել: Հիմա կամ մեր իշխանությունները այդ պատասխան քայլերը պատկերացնում են ընդդիմադիր գործիչներին ծեծելով, կամ էլ մոռացել են ուղղաթիռի ադրբեջանցիների կողմից խոցման մասին:

 

 

 

Բայց իրականում, էս լրջագույն հարցերը թողած ինչ ենք ընկել դոլարի կուրսի ետևից. չնայած, որ խորը նայում ես Ադրբեջանը իր պահուստային ֆոնդում ունի 50 միլիարդ դոլարի ու ոսկու զապաս, իսկ Հայաստանի համապատասխան ֆոնդը կազմում ա 0' զրո կոպեկ ու էս համամասնությամբ արի ու Ադրբեջանին պատասխան տուր?.. Լուդշե մի հատ բոմժ բռնես ու մի շիշ արաղով' հայրենասիրական հողի վրա ընդդիմադիրներ ծեծել տաս ու հայտարարես, որ հայրենասիրական ծիրին մեջ պաշտպանել ես Հայաստանի ու հայհոյված սիմվոլի պատիվը...

 

 

Առաքել Սեմիրջյան