Ռուբլու անկմանը հետևող դրամի անկումը բերելու է դրամով հաշվարկված գազի թանկացմանը, ինչն իր հերթին բերելու է տրանսպորտի և մնացած այլ ծառայությունների և ապրանքների թանկացմանը, և դրա դեմ պայքարելն անիմաստ կլինի' ծառայություն մատուցողն ուղղակի կոլապսի կենթարկվի: Դրանից խուսափելու մեկ միջոց եմ տեսնում' անմիջապես փոփոխել ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հաշվարկի սխեման' դոլարի փոխարեն հիմքում դնելով ռուսական ռուբլին' որքան էլ դա տհաճ լինի մեզ համար:
Դրա օրինակն արդեն կա' ղացախները Չինաստանին վաճառվող գազի համար օգտագործելու են թենգեն և յուանը' իրենց դրամական միավորները: Ասեմ, որ դրամի նկատմամբ ռուսական ռուբլու տատնումները այնպիսի չափի չեն, որպեսզի առաջացնեն նույն իրավիճակը' ինչ դոլար-դրամի դեպքում: Կարծում եմ, որ հարգարժան ՎՎՊ-ն պետք է համաձայնվի այս տարբերակին, եթե չի ցանկանում բունտային ֆորպոստ, քանի որ բունտը կանխարգելող հիմնական գործոնը' ռուսական տրանսֆերտները արագ արժեզրկվում են: Մնում է, որ Սերժը համարձակություն ունենա նման խնդրանք-պաղատանքով դիմելու ՎՎՊ-ին:
Վախթանգ Սիրադեղյան