Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու համար ձայն խնդրեց, սակայն Գալուստ Սահակյանը մերժեց ասելով, որ ձախողումներ պահանջողներին ձայն չի տալու: Փոստանջյանը այս լսելով տեղից ինչ որ բան ասեց, որը դուր չեկավ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին, ով էլ տեղից վիրավորեց նրան: Վիճաբանությանը միացավ Նիկոլ Փաշինյանը, ով Շմայսին ասեց «Բառերդ ընտրի»: Դե իհարկե այսպիսի նկատողությանը «տակ չմնալով» Մովսիսյանը ասեց «Վեր ընգի տեղդ, արա»:


Տեսնենք գոնե այս անգամ էթիկայի հանձնաժողովը քայլեր կձեռնարկի նմանատիպ ժառգոնային խոսակցությունների դեմ:

 

 

Անուշիկ Աբգարյան