Միխաիլ Լիտվակ. մեկն այն հոգեբաններից, որոնց իսկապես հարգում եմ:

 

1. Աշխատիր կամ անվճար, կամ էլ' մեծ վճարով, բայց միշտ' ամբողջ ուժով:


2. Նույնիսկ եթե ցանկանում ես նույն տեղում մնալ, աճի’ր:


3. Հարկավոր է ոչ թե տպավորություն գործել, այլ' արտահայտել իրեն:


4. Եթե քեզ համար ծանր է, նշանակում է դու սխալ ես ապրում:


5. Որքան ավելի քիչ ես վստահում, այնքան ավելի նրբացված ձևով կխաբեն քեզ:


6. Արա ինչ ուզում ես և թույլտվություն մի հարցրու: Բա որ մերժեն:


7. Մի սպասիր, մինչև քեզ առաջարկեն: Խնդրիր:


8. Սկզբում խնդրիր այն, ինչը քեզ չեն մերժի, այնուհետև' այն, ինչը քեզ պետք է:


9. Եթե մարդն իր մասին ոչ մի լավ բան ասել չի կարող, բայց ուզում է ասել, նա սկսում է վատ խոսել ուրիշների մասին:


10. Եթե մարդը երեկ օգնել է քեզ, դա չի նշանակում, որ նա կօգնի այսօր: Շնորհակալություն հայտնիր նրան այն բանի համար, որ երեկ օգնել է:


11. Մեկ անգամ բարկացած նշավակեցիր, յոթ անգամ գովիր:


12. Ցանկանում ես մարդուն սփոփել' զարմացրու նրան կամ զայրացրու, բայց մի հանգստացնի:


13. Եթե ներսումդ տագնապալի է, հիսուն անգամ նստիր:


14. Ասա ճշմարտությունը, միևնույնն է' չեն հավատալու: Բայց հետո հիշելու կարիք չի լինի, թե ինչ ես ասել:


15. Ասա, թե ինչից ես նեղանում, և ես կասեմ թե դու ով ես:


16. Շփման մեջ ուզում ես հասնել քո ուզածին' զիջիր նախաձեռնությունը:

 

 

Հրաչյա Ամիրյան