Այն,որ քաղաքական պրոցեսները սահուն կերպով տեղափոխվեցին տոներից հետո և խոստացված թեժ աշնանը անհասկանալի կերպով պետք է որ հաջորդի թեժ գարունը,իմ շրջապատում եղած գրեթե բոլոր մարդիկ համարում են սխալ քայլ:Այս ամենի ֆոնին չուշացավ նաև իշխանությունների լկտի պատասխանը:Իրավիճակը տրամաբանական լուծում ստանալու փոխարեն,որը վաղուց արդեն պետք է կատարված լիներ, օրեցօր ավելի ու ավելի է մտնում փակուղի:Էլ չեմ ուզում խոսել դեպի եվրասիականություն տանող քարքարոտ ու մառախլապատ ճանապարհի,սահմանի վրա տեղի ունեցող վերջին դեպքերի,ժողովրդի խայտառակ սոցիալական վիճակի,իշխանություն - եռյակ անորոշ հակամարտության մասին,որն ասես մի յուրահատուկ հիպնոս լինի, վաղուց արդեն հիպնոսացած այս հասարակության միտքը վերջնականապես թմրեցման տանող: Եվ դեռ խոսում ու բողոքում ենք Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից,ազգովի գնում ենք դեպի ցեղասպանության 100 ամյակ,երբ հենց այսօր ու հենց մեր քթի տակ,հենց մեր ազգի ներսում է իրականցվում մի նոր՝ սպիտակ եղեռն:Երկու դեպքում էլ ստանում ենք նույն պատկերը՝ Հայաստան առանց հայերի:էլ ինչ պահանջներ կարող ենք դնել օտար սուբկուլտուրայի,օտար արյան առաջ:Սթափվելու կոչ եմ անում այլևս բոլորին ՝ հատկապես այն մարդկանց,ովքեր քանիցս կեղտ են նետել իշխանավորների հասցեին,բայց ներկայումս շարունակում են նույն ճահճացման տանող քաղաքականությունը:Միայն մի բան է մնում ասել.կամ կատարեք ձեր խոստումները, կամ թույլ տվեք որ հարցով զբաղվեն նրանք, ովքեր ունեն ռեալ ցանկություն ու կարողություններ և դադարեք ավելի ու ավելի հիասթափեցնել արնաքամ եղած այս ժողովրդին: ԲԱՎԱԿԱՆ Է :

 

 


Հարություն Մկրտչյան