Նահանջ տարին այն տարին է որն պարունակում է ավել օր, շաբաթ, կամ ամիս որ պահպանի օրացույցային տարին: Օրինակ, փետրվար ամիսն ունի 29 օր նահանջ տարիներին, ոչ թե 28: Նահանջ տարին կրկնվում է չորս տարի մեկ:Երկրի շրջապտույտն արեւի շուրջ կատարվում է 365 օրում եւ 6 ժամում, մենք չենք հաշվում այդ վեց ժամը, մենք հաշվում ենք կլոր օրերով, որպեսզի հեշտացնենք մեր հաշիվը, իսկ դրա հետեւանքով այդ վեց ժամը հետ ենք գցում: 4 տարվա ընթացքում այդ վեց ժամը հավաքվում է եւ դառնում մի օր, 4 տարին մեկ Գրիգորյան տոմարի օրացույցի մեջ փետրվարին այն ավելանում է, քանի որ փետրվարն ամենակարճ ամիսն էԺամանակակից՝ Գրիգորյան կամ նոր տոմարը հաջորդել է հին հռոմեական՝ Հուլիոսի կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլիոսյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի Գրիգորիս XIII պապի ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը:

 

 

Գրիգորյան Ժորա