Ավտոտրանսպորտային միջոցոների տեխնիկական զննությունը շարունակում է կորցնել իր իմաստը: Այն պարագայում, երբ տեխզննության արդյունքում տրված կտրոնի բովանդակությունը չի համապատասխանում մեքենայի իրական տեխնիկական վիճակին, երբ մեքենայի սեփականատիրոջ կողմից մուծված գումարի նպատակային օգտագործումը դառնում է կասկածելի:


Օրինակ երբ տեխզննության կտրոնը առկա է, սակայն բեռնատարի ետնամասի լուսարձակները բացառապես չեն աշխատում, ու գիշերը նման տրանսպորտը ռիսկային երթևեկ է ստեղծում, այդ դեպքում պատասխանատուն ո՞վ է' բեռնատարի վարո՞րդը, պետավտոտեսո՞ւչը, որ այդ տարածքում հսկողություն է սահմանում, թե՞ տեխզննության համապատասխան մարմինը, որն այդ կտրոնը ուղղակի գրել տվել է:


Շատերը նկատած կլինեն, որ գիշերային ժամերին միջքաղաքային ճանապարհներին երթևեկող բեռնատար ավտոմեքենաների տեխնիկական շահագործումը մեղմ ասած չի համապատասխանում չափանիշներին: Ինչը մեծ հավանակնություն ունի դառնալ վթարի պատճառ:


Պետք է ոլորտը «ռեստարտ» անել, քանի որ կառավարության համապատասխան որոշումը երբ ընթերցում ենք, ապա միայն նպաստավոր է տեխզննության նպատակային գործընթացը, սակայն իրականության մեջ այն կորցնում է իր իմաստը:

 

 

Վահագն Սարոյան