Արտարժութային շուկայում նոյեմբեր ամսից տեղի ունեցող տատանումները մեղմելու նպատակով ԿԲ-ն իրականացնում է մի շարք գործառույթներ: Ներկայումս քննարվում է արտարժութային սվոփների և ինտերվենցիաների կիրառումը: Տատանումները մեղմելու նպատակով արդեն իսկ իրականացվել է դրամային իրացվելիության տրամադրման գործիքի' լոմբարդային ռեպո տոկոսադրույքի ժամանակավոր զգալի բարձրացում' որի նպատակն է սահմանափակել սպեկուլյատիվ հարձակումները:

 

 

Ինչ վերաբերում է բանկերին, ապա նրանց տրամադրվում է կանխիկ արտարժույթ' առանց որևէ սահմանափակումների: ԿԲ-ի կողմից կոշտ քաղաքականության և վերահսկողության արդյունքում արդեն իսկ սկսվել են մի քանի տասնյակ վարույթներ:

 

 

Վաչագան Գևորգյան