Ռուսական տնտեսությունում ձևավորված դժվարին իրավիճակը իր ազդեցությունն է ունենում հայկական դրամի փոխարժեքի վրա: Դեկտեմբերի 9-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում է 459,24 դրամ, և պետք է նկատել, որ դրամը մեկ ամսում արժեզրկվել է գրեթե 10%-ով: Տեղի ունեցող զարգացումները մեղմելու նպատակով ԿԲ-ն դեռևս նախորդ ամսվա ընթացքում կատարել էր 92 մլն դոլարի ինտերվենցիա, որպեսզի կանխի դոլարի թանկացումը:

 

 

Այս պահին դժվար է գնահատել թանկացման մեղմացումը, և ինտերվենցիան չիրականցվելու դեպքում հնարավոր հետևանքները: Արտասահմանից արտարժութային տրանսֆերտների կրճատումը զգալիորեն արժեզրկել է հայկական դրամը, և ԿԲ-ին այլ տարբերա չէր մնում քան սահմանել կարճաժամկետ քաղաքականություն ֆինանսական շուկայում:

 

 

 

Հայկ Համբարձումյան