2015 թ-ի բյուջեի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը:
«Բյուջե-2015»-ում մեծ կշիռ ունեն պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանն ու ազգային անվտանգության ապահովմանն, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության, առողջապահության, բնակարանաշինության և կոմունալ ծառայությունների, սպորտի զարգացման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը ուղղված ծախսերը: Ինչպես նաև գերակա ուղություններից է կենսաթոշակների չափի շարունակական աճի ապահովումն:
2015թ.-ի բյուջում մեծ դեր է հատկացվելու նաև գործարար միևավայրի բարելավմանը: Հաջորդ տարվա բյուջեն ունի մակրոտնտեսական ուղղվածություն: Մասնավորապես ԱԱՀ-ի օրենքում փոփոխությունների նախագծի բուն իմաստը պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմանների կիրառումն է:
Ընդհանուր առմամբ «Բյուջե-2015»-ը իրատեսական է թվում և միտում ունի թեթևացնել շարքային քաղաքացու հոգսերը:
Վաչագան Գևորգյան