Պետք է նայենք իրականության աչքերին: Հիմա իրականությունն այն է,որ մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Լիովին այլ հարց է,թե մեզանից ով է դրան համաձայն,կամ ով ՝դժգոհ: Դրա քաղաքական նպատակահարմարությունը նույնպես լիովին այլ հարց է.փաստ է,որ դա այդպես է: Եթե Ռուսաստան սկսվի ներքին պատերազմ ,որը բորբոքվի իսլամիստների կողմից՝տեղական և ինտերնացիոնալ,դա հաստատ մեզ վրա նույնպես կանդրադառնա քաղաքական,տնտեսական և ռազմական առումով.հազար թելերով կապված ենք Ռուսաաստանի հետ: Կրկնում եմ,որ դրա պատճառները այլ հարցեր են,դրա նպատակահարմարությունն էլ ապագայում կերևա: Այս փորձը Չեչնիայի միջոցով պայթեցնել Հյուսիսային կովկասը և ապա ողջ Ռուսաստանը տապալվեց: Առաջին հայացքից սա սովորական ահաբեկչական հարձակում էր,ինչպիսին Չեչնիայի հանրապետության տարածքում այս տարիներին եղել են տասնյակ անգամներ,բայց: Կա մի բայց,որը չի կարելի անտեսել: Սա ուղիղ կապ ունի Ռուսաստանի դեմ սկսված նրա ոչ բարեկամների գործողությունների հետ՝տնտեսական պատժամիջոցներ,ուկրաինական կոնֆլիկտի և սիրիական կոնֆլիկտի կրակը Ռուսաստան տեղափոխել,ի դեպ նախկինում խոսել եմ թե ինչպես կարող են այդ երկու իրարից հեռու կոնֆլիկտները փաթաթել Ռուսաստանի վզին: Կոնկրետ իսլամիստների տարբերակում վաղուց խոսվում է Միջին Ասիայից և Հյուսիսային Կովկասից պլանավորվող հարվածի մասին: Եթե կարողանային Չեչնիայի բնակչության մոտ ստեղծել խուճապ և անվստահություն պետության և ուժային կառույցների հանդեպ,ապա կլիներ իրավիճակի կտրուկ փոփոխում և Ռուսաստանում կսկսվեր իսկական հրդեհ՝բազմադեմ հրդեհ: Նախկինում սխալ էի համարում,որ նախկին գրոհային Ռամզան Քադիրովը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում,բայց հիմա նա իսկապես արժանի է այդ կոչմանը.սա գործողություն չէր Գռոզնիի Մամուլի Տունը և դպրոցներից մեկը ահաբեկիչների մի խմբից մաքրելու,այլ՝Ռուսաստանը մեծ հրդեհից փրկել էր,հրդեհ առաջացնող փոքրիկ կայծի մարում:

 

 

Տիգրան Մկրտչյան