Որն է ամուսինների տարիքային իդեալական տարբերությունը, ինչը թույլ է տալիս պահպանել ամուր հարաբերություններ, ընտանիք և ունենալ առողջ երեխաներ։ Այս խնդիրը տարբեր տեսանկյուններ ունի։
Մշտապես գերիշխել է այն տեսակետը, որ ամուսինը պետք է ավելի մեծ լինի։ Բայց այսօր կան դեպքեր, որ կանայք ամուսնանում են ավելի երիտասարդ տղաների հետ։ Իսկ ամուսնություններից ո՞րն է ավելի ամուր, երջանիկ, և կա՞ արդյոք տարիքային իդեալական տարբերություն։


Դասական հարաբերությունները՝ ամուսինը ավելի մեծ է։


Նման միությունների հիմքում ընկած է այն գաղափարը, որ տղամարդը ցանկանում է ֆինանսապես ավելի կայանալ և հետո ամուսնանալ։ Սոցիումում նման զույգերն ավելի ընդունելի են։ Սակայն այն ամուսնությունները, որտեղ կնոջ և տղամարդու միջև տարիքային տարբերությունը տասը տարուց ավելի է, ապա սա խոսակցությունների առիթ է դառնում։ Իսկ հոգեբանները նման միությունները ավելի ամուր և կայուն են համարում։ Պատճառն այն է, որ նման հարաբերություններում գերիշխողը տղամարդն է։