Բնակարանում լվացք չորացնելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել թույլ իմունային համակարգ եւ ծանր ասթմա ունեցող մարդկանց համար, զգուշացնում են բժիշկները:


Բնակարանը ջեռուցող սարքերի վրա փռված լվացքը կարող է սենյակային խոնավության 30 տոկոսով ավելացման հանգեցնել՝ իդեալական պայմաններ ստեղծելով բորբոսի սպորների համար:


Ճիշտ է՝ մարդկանց մեծամասնությունը կամ կայուն իմունիտետ ունի՝ նմանատիպ խոնավ միջավայրերում բազմացող սնկերի նկատմամբ, կամ էլ առողջ իմունային համակարգ՝ դրանց դեմ պայքարելու համար: Սակայն ասթմայով տառապողների մոտ հավելյալ խոնավությունը կարող է հազ եւ շնչարգելություն առաջացնել, իսկ թույլ կամ վնասված իմունային համակարգ ունեցող մարդկանց՝ քիմիաթերապիա անցնող օնկոլոգիական հիվանդների, ՁԻԱՀ-ով կամ աուտոիմուն հիվանդությամբ տառապողների մոտ սունկը կարող է թոքային ասպերգիլեզի առաջացում հրահրել, ինչի արդյունքում անվերադարձելի, երբեմն էլ՝ մահացու վնաս հասցնել թոքերին ու սինուսային խոչոռներին»:


«Խորհուրդս այն է, որ լվացքը հարկ է դրսում կամ լավ օդափոխվող փակ տարածքներում՝ ննջասենյակիցներից եւ բնակելի տարածքներից հեռու չորացնել»:


Կլինիկայում համաձայնեցին, որ առողջական խնդիրների վատթարացման պատճառը հենց դա կարող է լինել:


Կախված տարատեսակ գործոններից, ասպերգիլեզի ախտանշանները կարող են լինել թույլ կամ ուժեղ շնչահեղությունից մինչև արյունոտ հազի արտահայտություն ունենալ :


Գիտնականները լվացքի չորացման համար նախատեսված ներտնային անվտանգ տարածքներ կառուցելու՝ տների եւ շենքերի շինարարությամբ զբաղվող ընկերություններին ուղղված կոչով են հանդես եկել:

 

 

Վրեժ Հովսեփյան