2013 թ.-ի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ արդեն նախկին Վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսը: Տևողությունը ռեկորդային էր՝ ավելի քան 3,5 ժամ, սակայն ...


Ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ և սկիզբ դրվեց մի հատկանշական երևույթի. Տիգրան Սարգսյանի ասուլիսը նման էր ոչ թե գործող Վարչապետի, այլ վերլուծաբան-փորձագետի ասուլիսի: Մեկնաբանեմ՝ ինչու: Ամենատարբեր պրոբլեմների շուրջ հարցերին Վարչապետն ի պատասխան ներկայացնում էր, թե ինչ պատճառներով կարող են առաջանալ պրոբլեմները և ինչպիսի լուծման մեխանիզմներ կան: Իհարկե լավ է, որ Վարչապետն իսկապես էլ պատկերացնում էր, որ պրոբլեմի պատճառները կարող են տարբեր լինել և պրոբլեմի լուծման համար կան տարբեր մեխանիզմներ: Սակայն, նման պատասխանն առավել բնորոշ է դասախոսի, փորձագետի կամ վերլուծաբանի, իսկ Վարչապետի գործը, ըստ էության, իրականում պարզելն էր, թե հնարավոր տեսական պատճառներից որոնք են իրականում առկա, որոնք՝ ոչ, իսկ հնարավոր լուծման մեխանիզմներից, որոնք են ընտրվել, ինչու և ինչպես են կիրառվել:


Այդ օրվանից ի վեր ձևավորվեց նոր ավանդույթ: Գործադիրի տարբեր օղակներ առկա պրոբլեմներին վերաբերող հարցերին ներկայացնում են ընդամենը փորձագիտական կարծիքներ, և ոչ այն, թե իրականում ինչ է արվում պրոբլեմի լուծման ուղղությամբ:


Թե ինչից կարող է առաջանալ այս կամ այն պրոբլեմը և թե ինչ պետք է արվի, գիտեն շատերը, փառք Աստծո, երկրում կան բազմաթիվ փորձագետներ և վերլուծաբանն եր, ովքեր պահանջարկ անգամ միջազգային շուկայում:


Գործադիրի գործն է՝ պատասխանել՝ կոնկրետ ինչ ուսումնասիրություն է իրականացվել, պարզելու՝ ինչից է պրոբլեմը, ներկայացնել՝ ինչ գործիքներ են ընտրվել պրոբլեմը լուծելու համար, ինչպես են կյանքի կոչվել այդ գործիքները և ինչ է սպասվում առջևում:

 

 

Բաբկեն Պիպոյան