Ռուսաստանի կենտրոնական բանկը շարունակում է իր աննպաստ տնտեսական ռազմավարությունը' արտարժույթը, մասնավորապես դոլարը փոխարինելով ոսկով' որպես պահուստ: Հերթական անգամ Ռուսաստանը միջազգային տնտեսության և առևտրի շուկաներին առճակատման է գնում: 2011 թ. Հոկտեմբեր ամսից' արդեն երեք տարի է համաշխարհային բանկերը, համաներդրումային ֆոնդերը, անհատ ներդրողները ազատվում են ոսկուց և, այն արդեն 80% արժեզրկվել է:

 

 

Հետագա երկու տարիներին ոսկին ևս 20-30% կարժեզրկվի և առնվազը երեք տարի կմնա այդ արժեքին: Այսինքն հետագա հինգ տարիներին ՌԴ ԿԲ-ի նկուղները կլցվեն անպետք իրերով: Դեռ դրանից հետո էլ 2-3 տարի է հարկավոր, որ ոսկին նորից արժևորվի: Այսպիսով Ռուսաստանը շարունակում է իր տնտեսական մեկուսացման գործընթացը' հույսը դնելով գազի տարածքային "մենաշնորհի" և նավթի արտահանման վրա, որոնց ՕԳԳ-ն արդեն բավականին ընկել է և, նոր սև ամպեր են կուտակվում...

 

 

Տիգրան Ժամկոչյան