Երեկ և այսօր մամուլում ակտիվ շրջանառվում է ԵՏՄ անդամակցության թեման: Եվրասիական միության Հայաստանի անդամագրման պայմանագրի քվեարկությունը տարբեր կերպ էին մեկնաբանել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Այս հարցի վերաբերյալ Ժառանգությունը չի կիսում իր գործընկեր կառույցների' ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի մոտեցումը:

 


Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով ԵՏՄ քվեարկությանն ասել է. «ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը բավական լուրջ փաստաթուղթ էր, սակայն ցավալի է, որ այն լուրջ քննարկման չարժանացավ ոչ խորհրդարանում, ոչ խորհրդարանից դուրս հասարակության հետ»: Այնուհետև Ռուբեն Հակոբյանը հավելել է. «Քաղաքական տգիտության արդյունք էր այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում պայմանագրի քվեարկության ժամանակ»:

 

 


Հետաքրքիր է, երկու օր առաջ այս կառույցները մեջք մեջքի տված քաղաքական լանդշաֆտի «ցնցումներ» էին իրականացնում, իսկ այսօր մեկը մյուսին քաղաքական տգետ է անվանում: Հետաքրքիր կլիներ տեսնել, թե «քաղաքական տգետների» հեղափոխությունն ինչ տեսք կունենար:

 

 

 

Ժորա Գրիգորյան