Ոչ թե նրանց առաջ քաշվող դրույթներն են այլևս իմաստազուրկ, այլ կոնկրետ այդ քաղաքական ուժերն ընդդիմադիր դաշտում անելիք չունեն։ Ինչպե՞ս են պատրաստվում նրանք համոզիչ կերպով բացատրել երկու բան․ ինչու՞ հիմնականում չմիացան իմպիչմենտի գործընթացին և ինչու հիմնականում կողմ քվեարկեցին ԵՏՄ միանալուն։ Ինչպե՞ս են նրանք պատրաստվում ներկայանալ ընդդիմադիր դիրքերից, երբ քվեարկում են իշխանական ուժերի պես կամ նրանց թելադրանքով (հորդորով, խնդրանքով․․․ էական չէ)։


Փաստորեն, եռյակը հիմնականում ընդդիմադիր է ոչ թե մինչև իր նպատակներին հասնելը, այլ այն հարցերում և այնքան, որքան եռյակին արտոնված է լինել ընդդիմադիր։


Եվ եռյակի կողմից ուղղակի լկտիություն կլինի 2015 թ․ հունվարին և դրանից հետո հնարավոր գնաճի և բացասական այլ երևույթների համար պատասխանատու հռչակել իշխանություններին ու ԵՏՄ-ը։


Այսպիսի իրավիճակում հայտնված եռյակն անխուսափելիորեն պետք է տրոհվի, դրանից անխուսափելիորեն պետք է դուրս գան մի շարք պատգամավորներ և Հայաստանի քաղաքական համակարգում ընդդիմադիր շարժումներն անխուսափելիորեն պետք է մասնավոր, ոչ թե ընդհանուր, դրսևորումներ ստանան՝ կոնկրետ պատգամավորների և նրանց կողմից ստեղծվող նոր կառույցների միջոցով։


Հ․Գ․ Հրաշալի քառյակի հրաշագործություններն այդպես էլ չտեսանք, իսկ եռյակի հրաշագործությունը, երևի, վերջին երկու քվեարկություններն էին, երևի։

 

 

Մովսես Դեմիրճյան