Մեր տներն ավելի մեծ են, իսկ ընտանիքներն ավելի փոքր: Մենք ավելի շատ հարմարություններ ունենք, սակայն ավելի քիչ ժամանակ: Ավելի շատ գիտական աստիճաններ, սակայն ավելի քիչ առողջ դատողություն: Ավելի շատ գիտելիքներ, սակայն սթափ մտածելու ավելի քիչ կարողություններ: Ավելի շատ մասնագետներ, սակայն էլ ավելի շատ խնդիրներ: Ավելի շատ դեղանյութեր, սակայն ավելի քիչ առողջություն: Մենք երկար ճանապարհ ենք կատարել դեպի Լուսին և ետ, սակայն մեզ համար դժվար է անցնել փողոցը՝ նոր հարևանի հետ ծանոթանալու համար: Մենք ստեղծել ենք բազմաթիվ համակարգիչներ' հսկայական ինֆորմացիայի պահպանման և պատճենահանման համար, սակայն սկսել ենք ավելի քիչ շփվել միմյանց հետ: Մենք հաղթել ենք քանակի, սակայն պարտվել ենք որակի մեջ: Սա արագ սննդի, սակայն դանդաղ մարսողության ժամանակն է: Բարձ հասակի, սակայն ցածր բարոյականությամբ մարդկանց ժամանակն է: Մեծ եկամտի, սակայն ստոր հարաբերությունների ժամանակ է: Սա մի ժամանակ է, երբ այդքան շատ բան կա պատուհանից այն կողմ, սակայն ոչինչ չկա սենյակում…


հ.գ. իմ կողմից մենակ մի բան կավելացնեմ: երբ գիտակցեք, որ սենյակը իրոք դատարկ է՝ ուղղակի դուրս թռչեք պատուհանից.... վերև.... շա՜տ վերև, որտեղ տներն ավելի փոքր են, իսկ ընտանիքներն ավելի մեծ, որտեղ ավելի քիչ հարմարություններ կա, բայց ավելի շատ ժամանակ........................... ու էնտեղ ընդանրապես սենյակներ չկան.... ամեն ինչ պատուհանից դուրսա:::::

 

 


Անի Խամոյան