Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելով Հայաստանը կարող է տարեկան 1,2-2,5 % լրացուցիչ տնտեսական աճ ապահովել, Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկմանը հայտարարել է հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Կարայանը բարձրակարգ մասնագետ է, բայց տրվել է քաղաքական կոնյուկտուրային: Ուշադիր հետևեք նրա բերած թվին, որպեսզի հաջորդ տարի այս օրերին լսեք նրա պատճառաբանությունը, թե ինչու այդ 1,2-2,5 % լրացուցիչ տնտեսական աճը չարձանագրվեց: Պահեստային տարբերակներ, իհարկե, կառավարությունը կգտնի. նավթի գներն ընկան, ռուսական տնտեսության ստագնացիան ազդեց Հայաստանի տնտեսության վրա և այլն: Միշտ զարմանում եմ՝ հնարավո՞ր չէ, էս գլխից հեքիաթներ չպատմել, որպեսզի հետ նոր հեքիաթ չհորինել՝ հին հեքիաթի հետևանքները մաքրելու համար...

 

 


Սուրեն Սուրենյանց