Իմ կողմից մի շատ հարգված մարդ ժամանակին հետաքրքրիր համեմատություն արեց հայրենիքի նկատմամբ սիրո վերաբերյալ: Կարծում եմ, որ տարվա մեջ լինում են օրեր, երբ էդ համեմատության մասին պետք է բարձրաձայնվի:


Երբ տղան աղջկան (կամ հակառակը) սիրո խոսոտովանություն է անում դա անում է առանձին, միայն էդ աղջկա համար լսելի ձայնով, որովհետեւ էդպես շատ ավելի գեղեցիկ ա, որովհետեւ սեր խոստովանելը դա խիստ անձնական է ու բացի այդ, էդ խոստովանության պահը բացի տվյալ զույգից ոչ մեկին էլ չի հետաքրքրում: Հիմա նույնն էլ հայրենիքի նկատմամբ սերն ա: Մարդիկ կան' առավոտից երեկո, օրը 24 ժամ, համացանցում, փողոցում, ավտոբուսում պատեհ-անպատեհ ու հիմնականում ամպագորգոռ բառերով ու բաժակաճառային ոճով չգիտես ում ցույց են տալիս, թե իբր ինչքան շատ են սիրում հայրենիքը: Ասածս էն ա, որ հարգելիներս մի քիչ զուսպ սիրեք ձեր հայրենիքը, եթե սիրում եք իհարկե: Էդ սերը իզվռաշենիայի մի վերածեք: Ինչքան ուզում եք սիրեք Ձեր հայրենիքը, բայց սիրեք այն Ձեր մեջ: Հավատացեք ոչ մեկին, բացարձակ ոչ մեկին չի հետաքրքրում, թե դուք ինչպես եւ ինչքան եք սիրում այն:

 

 

Մկրտիչ Իսրայելյան