իմ համար այս երկու անմահները պատահականություններ չեն. նրանց պորտալարը մայր հողի խորքերում է, դրա համար էլ նրանց առավել զգում ես, երբ Հայաստանում ես, նրանցով ովգեշնչվում ես, երբ ոտքերդ ամուր են հայոց հողի վրա, նրանց պատգամը չհանձնվելն ու պայքարելն է, իսկ նվնվացողները, ողբացողները, վաղ հանձնվողները վատ մարդիկ չեն, պարզապես իմ պատկերացմամբ նրանք չեն կարող զգալ այդ ուժը, որը բառերով բացատրելի չի ու յուրովի է....


Ազգալդյանի պատգամով՝ «Սխալ են ասում, երբ ասում են հողը արյունով են պահում... հողը սիրելով են պահում» ու Մոնթեի մեծ սիրով այսօր 13.00-ից տղաներին կհանձնենք մայր հողին... Իսկ մեր օդաչուներն արյուն տալու համար չէին բարձրացել երկինք. նրանք սիրում էին հայոց երկնակամարը, նրանք սիրով պաշտպանում էին այդ երկնակամարից կախված մայր հողն ու նրա վրա ապրող քաղաքացուն...


Ծնունդդ շնորհավոր Մոնթե ջան, այօր տղաներին հրաժեշտ տալուց կլինենք նաև քո մոտ....

 

 

Դավիթ Սանասարյան