Դերասան Ռայան Գոսլինգը անհանգստանում է իր անվտանգության համար: Արդեն 3 ամիս է դերասանին և նրա ընտանիքին հանգիստ չի տալիս մի աղջիկ, ում Ռայանը դատի է տվել:
Գրեյս Մարի Դել Վիլլար անունով մի կին համոզված է, որ Ռայան Գոսլինգը իր երկրորդ կեսն է: Նա նույնիսկ Նյու-Յորքից տեղափոխվել է Լոս-Անջելես, որպեսզի մոտ գտնվի իր կյանքի սիրուն: Նա ամբողջ օրը դերասանի տանն մոտ է ու այնտեղից չի հեռանում, նրան նամակներ, հաղորդագրություններ և նվերներ է ուղարկում: Այդպիսի մի արկղում նա Ռայանին էր ուղարկել իր ընկերուհու՝ Եվա Մենդեսի նկարները պատառոտված վիճակում: Երկրպագուհին կարծում է, որ ինքն է Ռայանի կյանքի կինը, այլ ոչ թե Եվան:
Դերասանը ստիպված դատի է տվել երկրպագուհուն, որպեսզի հանգիստ թողնի իրեն: Դատավորի որոշմամբ Գրեյսը չի կարող մոտենալ 100 մետրից ավելի Ռայանին, Եվային և նրանց 3 ամսական դստերը:
Ահա, թե ինչի է բերում խենթ ֆանատիզմը: [R]
Նորություններ Շոուբիզնեսից N2