Օրեր առաջ աշխարհում ամենաշատ սպառազինություն ներկրող երկրների ցանկն էի նայում։ Արդրբեջանը 6-րդն էր Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Սաուդիան Արաբիայից ու Պակիստանից հետո։ Սկզբում մտահոգվեցի, բայց հետո հասկացա, որ եթե Ադրբեջանը չի ներկրում զենքեր, որոնք իրենք իրենց են կրակում, իրենք իրենց կռվի են գնում ու մարտական որոշումներ են կայացնում, ապա անիմաստ ա էդքան զենք առնելը։ Ի վերջո ո՞ւմ է պետք պահեստում ամբարված զենքը։ Կամ ո՞ւմ է պետք զենք, որը կրակող չունի։ Թող դա միլիոն, կամ միլիարդ արժենա։ Այն, որ մեր տղերքը զոհ չտալով էդքան բան են արել էսօր, ինձ շատ բան ա ասում մեր բանակի ու իրանց բանակի մասին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում ա, թե ինչ դինամիկ կերպով ա զարգանում մեր բանակը ու ինչ ճահճացած ֆորմացիա ա իրանցը։ Էնպես, որ թող առնեն ինչքան ուզում են, թող 1,2 միլիարդ բնակիչ ունեցող Հնդկաստանի ու միլիարդանոց Չինաստանի հետ ոտք մեկնեն, թող փողերները քամուն տան, մեկ է մեր հաղթանակած բանակը իրանց երբեք շանս չի տալու ու միշտ գերազանցելու ա իրանց որակապես։
Արամ Անտինյան