Տնտեսական ակտիվությունը մեր երկրում վերջին երկու ամիսների ընթացքում նվազել է,կազմելով 4,2 տոկոսով : Հիշեցնեմ որ առաջին ինը ամիսների արդյունքները ցույց են տվել,որ տնտեսական ակտիվությունը կազմում է 4,3 տոկոս էր : Տնտեսական ակտիվության աննշան,բայց և այնպես նվազման պատճառները տարբեր են : Հանքահումքային ապրանքների պահանջարկը,որը տնտեսության աճի դանդաղ վերականգնման հետևանքով է սկսել նվազել : Դրա հետևանքով ձևավորվել է գների ոչ բարենպաստ մակարդակ՝ ազդելով տնտեսության այդ ոլորտի արտադրության տեմպերի վրա : Անհարմարություն է ստեղծվել նաև պղնձի ոլորտի ընկերությունների համար,քանի որ պղնձի համաշխարհային գինը սկսել է տատանվելով 6,5-6,6 հազար դոլարի սահմաններում : Աճի դանդաղացման մեջ իր դերը ունի ռուսական շուկան,որտեղ ազգային արժույթի անկայունությունը սպասումներ է ձեւավորել տնտեսավարողների մոտ։ Նրանք մտավախություններ ունեն, որ ռուբլու շարունակվող արժեզրկումը կարող է ազդել իրենց եկամուտների վրա։

 

 

Դավիթ Պետրոսյան