Սիրիայի Ազատ բանակի զինյալներն ու հրամանատարները Հալեպից փախել են Թուրքիա, որոնց մի մասը բուժում է անցնում, մի մասն էլ մասնակցում ուսումնավարժական հավաքների: Թուրքիա փախած հրամանատարներից Ջամալ Մարուֆը Հաթայում հարցազրույց է տվել թուրքական գործակալություններից մեկին, որով փաստել է, որ զգալի թվով զինյալներ ու ազդեցիկ դեմքեր այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում: Նա ներկայացրել է Հալեպում տիրող իրավիճակը և և փաստել, որ քաղաքը կորցնում են հօգուտ կառավարական ուժերի: Նրանք, փաստորեն, այս հատվածում կորցրել են կապը Թուրքիայի հետ, իսկ վերջին շրջանում ստիպված են եղել ապաստանել Թուրքիայի տարածքում:
Լևոն Հովսեփյան