Վերջապես պարզ դարձավ թե ինչու է ադրբեջանը միջազգային մարդասիրական նորմերի զանազան խախտումների միջոցով արգելում Հայկական կողմին, մոտենալու խոցված ՄԻ24 ուղղաթիռի ընկնելու վայրին: Ադրբեջանի ՊՆ երեկ մի քանի լրատվական կայքերում հայտարարություն տարածեց, այն մասին, որ իրենք Հայկակն կողմին թույլ կտան մոտենալ ուղղաթիռի ընկնելու վայրին միայն այն ժամանակ, երբ ազատ արձակվեն ադրբեջանցի «ռազմագերիներ» Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը:


Հիշեցնեմ, որ ադրբեջանը «ռազմագերի» ներ է անվանում այս տարվա ամռանը ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած դիվերսանտներին, ովքեր ազգային ատելության հողի վրա խոշտանգել և սպանել են Քարվաճառի շրջանի բնակիչ 17 ամյա Սմբատ Ցականյին:Այնուհետև շրջափակման մեջ ընկնելով, դիմադրություն էն ցույց տվել , փախհրաձգության ժամանակ զոհվել է 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանին, հրազենային ծանր մարմնական վնասվածք հասցրել 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանին:


Նշեմ նաև, որ մինչ այդ, ադրբեջանի կողմից այսպես որակված «ռազմագերիները» հասցրել էին բազմիցս խախտել ՀՀ օրեսնգիրքը:


Այսպիսով վերը նշվածներից դատելով, պարզ է դառնում, որ Շահբազ Գուլևի ու Դիլհամ Ասկերովի ինչպես նաև նրանց վնասազերծված կոլեգաների գործնեությունը ծավալվել են ոչ թե շփման գծում այլ ԼՂՀ տարբեր բնակելի վայրերում և հեռու են ռազմական գործողություններ կոչվելուց, այսինքն նրանք ոչ թե ռազմագերին են այլ ուղղակի շարքային հնցագործներ:


Ադրբեջանական իշխանությունները ջանք չեն խնայում այս ոճրագործներին, գողերին ու ավազակներին «ռազմագերու» կարգավիճակ տալու տալու համար:


Մեկ սպառնում են Ղարաբաղի խնդրի շուրջ չբանակցել Հայաստանի հետ մինչև ազատ չարձակվեն իրենց «ռազմագերիները», մեկ սպառնում են պատժել Հայաստանին, իրենց «խաղաղ» հայրենակիցներին «գերեվարելու» համար:


Հիմա էլ անցել են ավելի ցինիկ ու լոգիկայից հեռու, անգրագիտության շեմին հասնող առաջարկներին, խաղաղ զորավարժությունների ժամանակ իրենց իսկ կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման արդյունքում զոհված օդաչուների մարմինները փոխանակել դաժան մարդասպանների հետ:


Այս դեպքում կարելի է հասկանալ , որ ադրբեջանը շարժվում է հետևյալ կարգախոսով «Սպանեմ այս հային, որպիսզի մյուս հային սպանողն ազատ արձակվի»:


Զարմանում եմ այս երկրի իշխանությունների սահմանափակ լինելու վրա, մարդ, ով իրեն խելացի հռետոր և քաղաքական գործիչ է անվանում, ինչպես կարող է հանցագործներին շփոթել անմեղ զոհերի հետ:
Սրանից մի հետևություն ևս կարելի է անել,որ ադրբեջանը Հայկական ուղղաթիռը կործանել է հատուկ նպատակով, որպեսզի զոհվածների մարմինները փոխանակի իրենց ասելով իրենց «ռազմագերիների» հետ:

 

 


Գևորգ Գարդմանցի Գյուլումյան