Էսօր էլի "բարեգործական" ամսագրից էին զանգել, բաներ էին պատմում ինչ-որ շատ հուզիչ 6 տարեկան Անիի կյանքի ծանր պայմանների ու իրենց անձնուրաց աշխատանքի մասին: Խղճուկ, մեղկ ձայնով խոսաց-խոսաց, որ տեսավ չեմ կիսում իրա վիշտն ու ցավը, ձայնը փոխեց ու ջղայն ասեց. հագողություն ձեզ... Երևի վրա վրա մի քանի անգամ բարի տատիկի չեր կարացել ընկնել՝ նյարդայնացել էր... Որ խորանում ես, իրանց գործն էլ գործ չի, լավ դերասանական տաղանդ ա պետք ու պինդ նյարդեր:


Իրականում ես չեմ զարմանում, որ այսպիսի խաբեությունները բավականին եկամտաբեր են մեր երկրում: Մարդիկ լսում են "երեխա", "հիվանդություն", "բարեգործություն" բառերը ու այնքան են ազդվում, որ էլ չեն էլ խորանում ինչ երեխա է, հասնելու ա տեղ էտ գումարը թե չէ... Իրանք ուզում են էտ փողը տան, Ասծո մոտ մի հատ + ստանան ու շարունակեն ապրել: Էն որ տեղ չի հասնում արդեն իրանց մեղկը չի, իրանք դրախտի դռան մոտ ասելու են "մենք ինչ իմանայինք, որ խաբում են"... Մի հատ լավ միտք ունեմ խաբեբաների համար, պետք ա սկսել փող հավաքել նոր եկեղեցու համար, ասել, որ եկեղեցին այսօր ծանր օրեր է ապրում, իսկ երբ ազգն էր ծանր վիճակում՝ եկեղեցին նրա կողքն էր, հիմա ժամանակն է կանգնել եկեղեցու կողքին, հանուն Հիսուսի ու տենց բաներ: Մենք աստվածավախ ազգ ենք, մեծ մասը կմտածի. Բեր էտ 1.000 դրամը տամ շառից հեռու, համ էլ Աստված տվողին ա տալիս"... Մինչև Սուրբ Աթոռին տեղ հասնի, որ սենց բան կա, կոնկուրեն ունեն ոչ լեգալ... Մինչև սկսեն հասկանալ ո՞վ ա, ինչ ա, մինչև իրանց ֆիրմա SMS-ը գրեն, ասելով, որ այդ զանգերը սատանան ա կազմակերպել, որ Երկիր վերադառնալու տոմս առնի ու տենց բաներ, դուք արդեն մի 7-8 միլիոն պիտի որ աշխատած լինեք... Ետ որ ստացվի էլի բաներ կարելի ա մտածել, թե չէ էտ երեխաների թեման արդեն շատ ծեծված ա, կրեատիվ մոտեցում ա պետք, թե չէ էլ փող չի տա ժողովուրդը...

 

 

 

 Վազգեն Սաղաթելյան