Պորտուգալիա-Հայաստան խաղի շուրջ դեռ չեն հանդարտվում ֆուտբոլասերների ու մեր կրքերը.. Ամեն բան առավել քան հասկանալի ա...Մենք ուրիշ ֆուտբոլ ենք ուզում տեսնել: Խաղի ժամանակ ինքս նշեցի Տարոնի սխալը: Նույնիսկ ամենաանվանի ու բարձրակարգ պաշտպաններն են նման դեպքերում առանց երկմտելու գնդակը դուրս հանում տուգանային հրապարակից շատ հեռու՝ եզրից դուրս, կամ դիմայից գծից: Բայց նաեւ ամենաանվանի ու բարձրակարգ պաշտպաններն են նույնիսկ սխալվում: Տարոնի սխալը մի կողմ: Էստեղ այլ հարց ա, թե ինչի մեր մարտավարությունը չփոխվեց նույնիսկ երկրորդ կեսում: Կարելի էր ընդմիջումից անմիջապես հետո ասպարեզ դուրս բերել Մարկոսին, ով կարող էր սառնասրտորեն գնդակ պահել, կենտրոնում հսկայական օգնություն լիներ Մխիթարյանի համար ու գնդակ մատակարարեր Յուրային: Ընդմիջումից հետո կարելի էր ու պետք էր ասպարեզ դուրս բերել նաեւ Սարկիսովին: Մրցակցի երեք պաշտպաններ արդեն մեկական դեղին քարտ ունեին եւ Սարկիսովի արագությունն ու անցումները կարող էին հանգեցնել նրան, որ մրցակիցը կմնար առնվազն 10 հոգով: Բացի դա, եթե մրցակցի պաշտպանները մեր ֆուտբոլիստների կողմից ակտիվություն զգային առջեւի գծում, ապա ակամա իրենք էլ էին լարվելու ու չէին մտածելու անվերջ գրոհելու մասին: Այսինքն, ստիպված կլինեին ուժեր կենտրոնացնել պաշտպանությունում, որը պորտուգալացիների գրոհների ժամանակ թվային առավելություն չէր ապահովի դաշտի տերերի համար: Շատ կարելի ա վերլուծել...Բայց դրա համար երկար ժամանակ ա պետք: Ընդամենը ասեմ, որ կարելի էր համարձակ խաղալ, գեղեցիկ խաղալ, թեկուզեւ պարտվեինք երկու կամ երեք գնդակի տարբերությամբ: Չնայած՝ պորտուգալացիներն էլ ահավոր ուժեղ չէին, որքան թվում էր, ու ճիշտ մարտավարության, համարձակ խաղ ցույց տալու դեպքում կարելի էր հաղթել... Ինչեւէ, անկախ ամեն ինչից, մենք մեր հավաքականի կողքին ենք ու հույս ունենք, որ հաջորդ տարվանից սկսած, կրկին ականատես կլինենք մեր տղաների գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակներին:
Մենուա Մեհրաբյան