Ֆուտբոլի մեր հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը միշտ կարողանում է պարտության համար պատճառ գտնել: Անցյալ դեպքերում դա հավաքականի լավագույն խաղացողների բացակայությունն էր, ու Շալանդը իրեն համեմատեց անզոր խոհարարի հետ, ով լավ ճաշ չի կարողանում պատրաստել՝ համապատասխան հումքի բացակայութայն պատճառով: Հիմա «հումքը» կա, այժմ էլ մեղավորը պորտուգալացիներն են, որ մերոնց լավ մարզադաշտ չեն տվել, ուցաշումով են մեր հավաքականի տղաներին հանդիպմանը հասցրել: Չեմ զարմանա, որ Շալանդն այս շարքն ավելացնի այն փաստարկով, որ պորտուգալացիները մեղավոր են, որովհետև Ռոնալդուի կարգի ֆուտբոլիստ ունեն... Մի խոսքով՝ պարտության հարցում բոլորը ու ամեն բան մեղավոր են՝ բացի մարզչից: Այդ դեպքում՝ անհասկանալի է, թե էս մարդուն ինչի են վարձատրում...
Սուրեն Սուրենյանց