Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը չեմ ուզի սահմանափակվենք բարոյական հաղթանակով... Այս խաղում հաղթելը հաստատ անլուծելի խնդիր չի: Նախ Պորտուգալիայում հանդես եկող Ռոնալդուն ամենևին Ռեալում հանդես եկող Ռոնալդուն չի: Նրա գերնպատակը այս խաղում ոչ թե հաղթելն է, այլ վնասվածքից զերծ մնալը; Հետո, շատ հանդիպումներում մեր պաշտպանները հաճախ կարողանում են տհաճ անակնկալներ մատուցել երկրպագուներին:Նախընտրելի է, որ այս խաղի տհաճ անակնկալը Ռոնալդուի ֆիզիկական լիկվիդացիան լինի:

 

 

Եթե Յուրայի խաղն էլ ստացվի, ապա 1-2 հաշիվը`մեր օգտին, վատ նվեր չի լինի: Հաստատ այս խաղից հետո ապաշնորհ Շալանդին չեմ ուզում հիշել: Մի բանում համոզվել եմ, մերոնք առանց մարզչի խորհուրդների ավելի համախմբված ու լավ են խաղում: Ակնկալում եմ, որ առաջիկայում մարզչի ղեկը կարող է ստանձնել հենց նրանցից մեկը`թեկուզ Բերեզովսկին:

 

 

Գարիկ Պետրոսյան