Ես պատկերացնում եմ, որ էն' մեր ազատագրական կռիվների տարիների համացանց ու ֆեյսբուք լիներ էսպես տարածված, չգիտեմ մեր պայքարի ելքը ինչպիսին կլիներ, հաղթանակն ու մեկա մերն էր լինելու, էլ ինչքան թանկ կնստեր վրաներս: Ժողովուրդ, հիմնականում գրելու համար գրողներին եմ ասում, կարող եք գործ արեք, կարող եք լումա ունեցեք, որ սահմանն անառիկ մնա, ու նման միջադեպերը չդառնան ձեր թեթև ձեռքով ազգային ողբերգություն:
Ու ողբերգությունն էլ լուռ ու թասիբով կրել կարողանանք: Սիրտս մղկտում է, ամեն զոհվող հայ տղամարդու համար, ցավակցում եմ ուղղաթիռի անձնակազմի անդամների հարազատ-բարեկամներին, ու գիտեք? քանի էդպիսի տղա աչքներիս առաջ գնացին ու անմահացան: Հանդարտվեք ու սովորեք, լուռ, հայրենասիրաբար կրել էդ գրողի տարած վիշտը:
Էդ վիշտը պիտի մտածելու, մեզ ուժեղացնելու առիթ դառնա, չարաբաստիկ, բայց' առիթ, ոչ թե թուլացնի, ընկճի, ու ենթագիտակցորեն վախեցնի ազգիս ներսը: Բոլ է լացեք ու ճամարտակեք, մարդ եղեք, հայ եղեք ու, հետևաբար ուժեղ ու նպատակային եղեք: Հիմա շատերն իրենց աննպատակ գրառումներով միայն ծածուկ սարսափ են սնուցում ազգի ոսկորի մեջ: Մի օգնեք թշնամուն, եղեք կառուցողական ու խանգարեք թշնամում: Միշտ հիշեք, որ ձեր հայատառ գրառումների թիրախը ձեր ծնողն է, զավակն ու կինը: Որ շատ ժամանակ դրանք թշնամու ականջի կողքով էլ չեն անցնում:
Ջոն Կարապետյան