1. Արագության գերազանցման անթույլատրելիության մասին հորդորներն ու կոչերը չպետք է անտեսվեն /առնվազն մեկը նախնականով գերազանցել է թույլատրելի արագությունը/

 


2. Միմյանց զիջելու մշակույթը պետք է արմատավորվի /տարբեր դիրքերով խաչվել են/
3. Բարձր ռիսկայնություն ունեցող խաչմերուկները պետք է հագեցած լինեն լուսավորությամբ ու ճանապարհային երթևեկության կարգավորման անհրաժեշտ ատրիբուտներով /ոչ արագաչափ, ոչ լուսացույց, մինչդեռ նույն հատվածում տասնյակ վթարներ/

 


4. Ուղևորատար միկրոավտոբուսների գծատերերը պետք է դրանց տեխնիկական շահագործման ընթացակարգերի վրա խիստ հոսկողություն սահմանեն /մի դրվագը բավարար է խորհրդարանական անգամ արդյունավետ գործունեությունը ի չիք դարձնելու համար/
5. Առողջապահության նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի մարզային կառույցների միջև փոխգործակցության ամրապնդման վրա
/մեկ ժամից ավելի ճանապարհին դիակներ էին/….

 


P.S. Կարելի է ենթադրել, թե քանի հոգի պետք է ենթարկվի պատասխանատվության: Ճիշտ է, որդեկորույս մոր, ընտանիքի հոր կամ ծննդաբերել պատրաստվող երիտասարդ կնոջ հարազատների համար դրանք սփոփանք չեն, այդուհանդերձ, արդարադատությունը պետք է կայանա- մեղավորին ներելը՝ անարդարություն է անմեղի նկատմամբ:

 

 

Վահե Ղազարյան