Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարված փոփոխության շնորհիվ կկարգավորվի Արծվաշենից տեղահանված և նմանատիպ իրավիճակում գտնվող Ադրբեջանից բռնագաղթված այլ անձանց աշխատանքային ստաժի հարցը: Ադրբեջանից բռնագաղթված փախստականների մեծ մասը' չունենալով աշխատանքային գրքույկներ, անձնագրեր և անձը հաստատող այլ փաստաթղթեր, խնդիրներ էին ունենում կենսաթոշակ նշանակելու ժամանակ: Որոշման այս նախագիծն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:

 

 

Արման Ղարիբյան