«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն «ընդլայնում է իր տարածքներն» իր զբաղեցրած սահմաններից 1600 կմ հեռավորության վրա: Այսպես, Լիբիայի միջերկրածովյան շրջանում գտնվող և տեղացի իսլամականների կենտրոնը հանդիսացող Դառնա քաղաքի իշխանությունները հանդիսավոր կերպով հավատարմության երդում են տվել ԻՊ-ի ղեկավարին:
Քաղաքում արդեն իսկ գործում են կրոնական դատարաններ, ակտիվորեն ներդրվում են շարիաթի կանոնները, կիրառվում են պատժի ամենաբիրտ եղանակները՝ ծեծից մինչև մահապատիժ:
Ըստ Լիբիայից ստացվող տեղեկատվության՝ «խալիֆայությանը» միանալու մասին որոշումը դրական ազդեցություն է ունեցել մինչ այս տարաբնույթ խնդիրների պատճառով անհամաձայնություն, անգամ թշնամանք ունեցող իսլամական խմբավորումների համախմբան գործում:
Արմեն Պետրոսյան