Վերջին մի քանի տարին ուշադիր ուսումնասիրում եմ, Հայաստանը ճիշտ ժամանակին լքած, բայց մերթ ընդ մերթ Մայր Հայրենիք եկող մի խումբ հայերի գրառումները բլոգերում և սոցցանցերում:
Սույն կատեգորիան ունի հետաքրքիր սովորույթ վերադառնալով ապաստանած երկիր, անպայման մի քաք (ներողություն) բան գրել Հայաստանից, ձեռի հետ խառնելով սաղ իրար, անպայման դոշին խփելով, տե իրենք սրտացավ ու հայրենասեր են, իսկ ստեղի մնացածները մի հիբրիդ են, որոնք բաղկացած են խոզից, կռիսից ու ճանճից: Ու վերջում ստանդարտ եզրակացություն. անպայման սկսում են ամաչել ինչ-որ բանից (հայրենիքից, ազգից, պատմությունից ու մշակույթից), համարելով որ իսկական հայրենասիրությունը հենց երկրում եղած-չեղած կեղտոտ լվածքի հաշվին ինքնահաստատվելն է:
Գրառումների հիմնական մեխը՝ դա ԱՂԲՆ է: Նույնիսկ զարմանում ես մեկ-մեկ, թե ինչու մարդը , որ եկել ա իրա հայրենիքը, ասյցելությունը վայելելու փոխարեն, ցելով գնում ու սկսում ա աղբակույտեր նկարել: (Չնայած, մեր թաղապետարանները ամեն ինչ անում են, որ ցանկացողի դեպքում անպայման գեղեցիկ տեսարաններ բոլ-բոլ լինեն):
Չխորանալով այն հարցի մեջ, թե ով իրավունք ունի իրա կակաշկեքը անընդհատ նետել այստեղ մնացողների վրա, իսկ ով ոչ, մի եզրահանգման եմ եկել ու դժվար թե կարծիքս մոտակա ժամանակներ փոխեմ:
Իմ կարծիքով այսպիսի պահվածքը զուտ հոգեբանական խնդիրներ ունի:
Հոգու խորքում կամ նեղացած լինելով Հայրենիքից, կամ Հայրենիք վերադառնալու կարոտախեղդ զգացումը ճնշելու համար, մարդ կամա թե ակամա սկսում է ամեն ձև փորձել կեղտ բռնել Հայաստանի կամ հայերի վրա, չալարելով գնալ ու բակի աղբը նկարել, կամ տեղացի հայերի վարվելակերպին կպնել, կամ էլի մի բան, առիթն անպայման կգտնվի, քանզի նույնիսկ առողջ մարդու մոտ հազար ու մի բացիլ ու վիրուս կա:
Դրա համար, առանձնապես իրենցից չեմ նեղանում, գիտեմ, որ այլ մարդիկ էլ կան, ովքեր պատրաստ են իրենց հայրենիքը ընդունել այնպիսին, ինչպիսին կա, ովքեր պատրաստ են գալ և մնալ այստեղ և պայքարել այն բանի համար, որ երկրի խնդիրները ինչ-որ չափոց լուծվեն, ում համար Հայրենիքում մնացածները իրենց հավասար մարդիկ են, ոչ թե ինչ-որ բիդլո-անհաջողակներ են:
Հ.Գ. «Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ Երևան (Գյումրի, Վանաձոր և այլն),
Արժե հասնել աշխարհի ծերը,
Որ էս բառերը հասկանամ։
Տիգրան Քոչարյան