ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարության առաջին իսկ օրվանից հայտարարել է ու կոնկրետ քայլեր է ձեռնարկել տեղական արտադրանքի արտահանումը խթանելու համար :Այդ ամենի վառ օրինակն է արտահանման ծավալի ավելացմանն ուղղված՝ դեռևս օգոստոսին կայացած գործադրի ղեկավարի հանդիպումը՝ արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Արտահանման տարբեր ծրագրերի օժանդակման նպատակով վարչապետը հանձնարարել էր ուսումնասիրել արտահանող ձեռնարկությունների արտադրական հզորությունները, ռեսուրսները և արտահանման ծավալի ավելացման հնարավորությունները, ինչպես նաև ըստ արտահանվող ապրանքատեսակի ներկայացնել առկա խնդիրները և խոչընդոտները : Բացի դրանից պետք է նշել նաև,որ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ձկնարդյունաբերության արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով:Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանից արտահանվել է 20 000 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 048 տոննայի դիմաց: Դրականորեն կարելի է տրամադրվել նաև 2015 թվականին,քանի որ ըստ արտաքին պահանջարկի և տնօրինվող եկամտի աճի կանխատեսումների, ակնկալվում է արտահանման ծավալների 5.8 տոկոս և ներմուծման' 1.1 տոկոս աճ:
Արման Ղարիբյան