«Ժառանգության» համբերության բաժակը լցվում է ու ըստ որոշ խոսակցությունների, այնտեղ արդեն իսկ կա հստակ որոշում, որ իրենք Եռյակը լքելու են։ Միակ տարաձայնությունը թերևս այդ որոշման ի կատար ածման ժամկետներն են։ ԲՀԿ-ի հետ ամնեաշատը սերտաճած չարաճճի Ռուբիկ Հակոբյանը համարում է, որ դա պետք է լինի Նոր Տարուց անմիջապես հետո, ըմբոստ Փոստանջյանը գտնում էր, որ դա պետք է արվիի արդեն այս ամսվա 14-ին, իսկ կուսակցության մեծամասնությունը ու այդ թվում Րաֆֆին ուզում են որպես պատեհ առիթ օգտագործեն ԵՏՄԻ անդամակցության վավերացման քվեարկությունը, այսինքն՝ Նոյեմբերի 20-ից հետո։
Ամեն դեպքում, սա կանխատեսելի էր ու թերևս բնականոն։ Այնպես չէ, որ «Եռյակը», իսկ ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ն շատ բան է կորցնելու ի դեմս ժառանգության։ Եթե կորցնելուց խոսենք, ապա ամենաաննախաանձելի վիճակում հայտնվելու է ՀԱԿ-ը, որը վերջնականապես կձևավորի քաղաքական մարմնավաճառի ու նոր ՕԵԿ-ի իմիջ, եթե ՀՅԴ-ից հետո Եռյակը լքի նաև Ժառանգությունը։
Անդրանիկ Իսահակյան